Հայկ Նահապետի  փառապանծ հաղթանակի` Նավասարդի  տոնակատարությունների մեկնարկը տրված է:

Տոնակատարությունները կազմակերպել են «Սերունդ Հայապահպան» միավորումը «Հայ խոհարարական  ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ և Արորդաց Ուխտ-ը:  Այս մասին մենք իմանում ենք նրանց տարածած հաղորդագրությունից:

Այն միավորման կողմից նշվում է  2009թ.-ից և յուրաքանչյուր տարի անցկացվում է մարզերից մեկում:

Այս տարի  տոնակատարությունը կմեկնարկի Չարենցի կամարից և  կավարտվի Գառնու տաճարի մոտ: Տոնակատարությունը համեմվում է  ազգային երգ-երաժշտությամբ, սպորտային միջոցառումներով  և ազգային ավանդական կերակրատեսակների մատուցմամբ:

Նավասարդյան տոնակատարությունը Գառնիում տեղի կունանեա վաղը` ժամը 12-ին: