Հայկ Նահապետի փառապանծ հաղթանակի` Նավասարդի տոնակատարությունների մեկնարկը տրված է:
Տոնակատարությունները կազմակերպել են «Սերունդ Հայապահպան» միավորումը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ և Արորդաց Ուխտ-ը: Այս մասին մենք իմանում ենք նրանց տարածած հաղորդագրությունից:
Այն միավորման կողմից նշվում է 2009թ.-ից և յուրաքանչյուր տարի անցկացվում է մարզերից մեկում:
Այս տարի տոնակատարությունը կմեկնարկի Չարենցի կամարից և կավարտվի Գառնու տաճարի մոտ: Տոնակատարությունը համեմվում է ազգային երգ-երաժշտությամբ, սպորտային միջոցառումներով և ազգային ավանդական կերակրատեսակների մատուցմամբ:
Նավասարդյան տոնակատարությունը Գառնիում տեղի կունանեա վաղը` ժամը 12-ին: