View this post on Instagram
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3:1): Հանդիպումից հետո 36-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում խոստովանել է, որ 770-րդ գոլն է խփել պաշտոնական խաղերում և միայն հիմա է գերազանցել Պելեի ռեկորդը:
«Կրիշտիանու, կյանքը մեկի համար թռիչք է: Յուրաքանչյուրն ունի իր ուղևորությունը, և որքան հրաշալի է քոնը: Հիանում եմ քեզանով, սիրում եմ հետևել քո խաղին. դա գաղտնիք չէ ոչ մեկի համար:
Շնորհավորում եմ քեզ պաշտոնական խաղերում իմ գոլերի ռեկորդը գերազանցելու առթիվ: Ափսոսում եմ միայն նրա համար, որ չեմ կարող գրկել քեզ այսօր: Սական այս լուսանկարը սիրով կթողնեմ քո պատվին՝ որպես հարգանքի խորհրդանիշ, որը շարունակվում է երկար տարիներ»,- Ինստագրամում գրել է 80-ամյա Պելեն:
Հիշեցնենք, որ դա Ռոնալդուի կարիերայի 57-րդ հեթ-տրիկն էր:
View this post on Instagram