Ռուսաստանի Տամբով քաղաքի մերձակա գյուղերից մեկում 5 մարդ է զոհվել հեռուստացույցի պայթյունից հետո: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ չորս տղամարդու և մեկ կնոջ դիեր են հայտնաբերվել մարտի 16-ի առավոտյան Ինժավինսկի շրջանի Ֆիլատովսկի գյուղի Սովխոզնայա փողոցի երկբնակարան շենքի բնակարանում:
Հարևան սենյակում գտնվող մարդիկ թունավորվել են ածխաթթու գազից:
Հարուցվել է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով: