ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միգրանտներին կոչ է արել չգալ ԱՄՆ՝ հարավային սահմանի իրավիճակի պատճառով:

«Ես կարող եմ միանգամայն հստակ ասել՝ մի՛ եկեք,- ասել է Բայդենը ABC News-ի հետ հարցազրույցում: - Մի՛ լքեք ձեր քաղաքը կամ համայնքը»:


Բայդենն ընդունել է, որ միգրանտների ալիքը կարող է ավելի վատթար լինել, քան այն, ինչը 2019 թվականին հարուցել էր Թրամփի վարչակազմի կողմից լուրջ բռնաճնշումներ եւ սահմանը փակելու սպառնալիքներ, բայց ասել է, որ բանը դրան առայժմ չի հասել:

Բայդենը կրկնել է այն, ինչ վերջին շաբաթներին ասել են վարչակազմի մյուս պաշտոնատարները՝ իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, հայտարարելով, որ իր թիմին ժամանակ է հարկավոր, որ այդպիսի մեծ թվով միգրանտների մշակման համակարգը կարգավորի: ԱՄՆ նախագահը հերքել է այն փաստարկները, որ մեծ թվով միգրանտներ են սահմանը հատում, քանի որ Բայդենը մեղմացրել է Թրամփի տարիների քաղաքականությունը՝ ուղղված ներգաղթի սահմանափակմանը:

CBS Evening News-ը հայտնել է, որ ավելի քան 13 հազար միգրանտներ ԱՄՆ-ում միջինը 120 ժամ պահվում են հսկողության տակ: Օրենսդրության պահանջի համաձայն՝ սահմանափակումը կազմում է 72 ժամ:

Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորքասը հայտարարել է, որ ԱՄՆ հարավային սահմանն անցնելու փորձերի քանակը հասնում է 2 տասնամյակում ամենաբարձր մակարդակին:

Մայորքասը եւ մյուս պաշտոնատարները բազմիցս միգրանտներին համոզել են չգալ դեպի սահման: Այդուհանդերձ, մեծ թվով երիտասարդ միգրանտներ փորձում են ԱՄՆ անցնել, նրանցից շատերն առանց ուղեկցորդների:

Հանրապետականները օգտվել են իրավիճակից՝ պնդելով, որ սա Բայդենի ավելի մեղմ ներգաղթային քաղաքականության հետեւանքն է: Վերջինը պաշտոնը ստանձնելուց հետո դադարեցրել է սահմանային պատի կառուցումը եւ չեղարկել Թրամփի հրամանը, որը հայտնի է որպես Միգրանտների պաշտպանության մասին արձանագրություն, որով միգրանտներից պահանջվում էր մշակման տվյալներին սպասել Մեքսիկայում: