«Մեռելոցների հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր: Մեռելոցների համար օրենքով նախատեսված այսպիսի դրույթ կար, որ կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ տաղավար հինգ տոներին հաջորդող մեռելոց օրը ոչ աշխատանքային հռչակել.... Տարբեր քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ եղան, զեղչեցին որոշները, որոշները պահպանեցին: Քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել. եթե մարդիկ ցանկանում են այցելել գերեզմաններ, թող այցելեն, ի՞նչ անհրաժեշտություն կա արհեստական խոչընդոտելու: Եթե աշխատանքային օր է սահմանվում ու մարդիկ ստիպված գնում են աշխատանքի, կարծում եմ՝ դա խոչընդոտում է»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը: Այսօր մեռելոց է, օրը՝ աշխատանքային: