Հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի երրորդ կինը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան այցելել է նախկին ամուսնու շիրիմին: Այս մասին տեղեկանում ենք Дни.ру ինստագրամյան ալիքից:
Արմեն Ջիգարխանյանի մահվանից անցել է 5 ամիս: Բայց թվում է, որ նրա գերեզմանի մոտ նոյեմբերի 17-ին հուղարկավորությունից հետո ոչ ոք չի եղել: Միակ մարդը, որը ժամանակ ու ջանք է ծախսել այստեղ մաքրելու համար, դերասանի նախկին կինն է եղել:
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եկել է Մոսկվայի Վագանկովսկոե գերեզմանատուն ՝ իր նախկին ամուսնու գերեզմանը նախքան Զատիկը կարգի բերելու համար:
Նա սարսափել է գերեզմանի վիճակից և մի քանի ժամ պարկերով աղբ է տարել այնտեղից: