Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ շարունակ ունեցած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից, սակայն նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։

«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին»,-խոստովանել է Արմեն Ջիգարխանյանը։ 83-ամյա դերասանը պատմել է, որ այլևս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ, շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։

Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաեւ, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։ «Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը․․․ լուռ․․․ հնչեղ․․․ Ոչ ոք չգիտի։ Իսկ ես մտածուկարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխասների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը»,-մեջբերում է Novostink.net-ը սիրված դերասանի խոսքը։