Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքը հրապարակել է անվանական քվեարկության արդյունքները հայ ռազմագերիների հարցն արտակարգ ռեժիմով գարնանային նստաշրջանի օրակարգ ներառելու հարցի վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am ը, 93 պատվիրակ կողմ է քվեարկել «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ է մնացել: Դեմ քվեարկած ԵԽԽՎ 21 պատվիրակներից, ինչպես երեւում է արդյունքներից, 8-ը ներկայացնում են Թուրքիան, 6-ը՝ Ադրբեջանը, 5-ը՝ Ռուսաստանը, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին եւ նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան, 1-ական պատվիրակ Հունգարիայից եւ Սերբիայից:


Ռուսաստանի պատվիրակության եւս 7 անդամ ձեռնպահ է մնացել, դրա անդամներից ոչ մեկը կողմ չի չքվեարկել: Հատկանշական է, որ թուրքական պատվիրակության անդամներից մեկը կողմ է քվեարկել հարցի ներառմանն օրակարգում: Հայաստանի պատվիրակությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Հարցի քննարկումը տեղի կունենա այսօր՝օրվա երկրորդ կեսին: