Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, սակայն հրաժարականի պնդումները, ի խախտումն իրավական և քաղաքական բոլոր հիմքերի, Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին և քաղաքացիներին վերջնագիր ներկայացրեց, թե հրաժարական տալով՝ շարունակելու է լինել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և միայն այս դեպքում կհամաձայնի անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։
Հայտարարում և զգուշացնում ենք․
Ա․ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։
Բ․ Ն․ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրև վարչապետի պաշտոնակատար, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետևանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ և խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաև գործադիր իշխանություն։
Գ․ Ցածր իրավակարգության խորհրդարանի ձևավորումը անմիջաբար պատճառ կդառնա ներքաղաքական, քաղաքացիական բախումների և Հայաստանի Հանրապետության կազմաքանդման։
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն
ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ /«Ժառանգություն» կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն