Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նկատել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի: Այս մասին նա գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:
«Կարծում եմ՝ նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս: Նա ամենաանուշիկ երեխան է: Անգամ չեմ էլ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը բոլորն են զգում, երբ նրա հետ են: Փսալմ, դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք: Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրները քեզ շատ են սիրում: Դու մեր երջանկությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Քիմը: