«Յուվենտուսի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ու արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան «Սասուոլյի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում (3:1) 100-րդ գոլերն են խփել թուրինյան ակումբի կազմում:
36-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսում» ամենաարագն է հատել 100 գոլի սահմանագիծը: Նա առաջին խաղացողն է, որը թուրինյան ակումբում 100 գոլ է խփում 3 մրցաշրջանում: Օմար Սիվորին ու Ռոբերտո Բաջոն դա արել էին 4 մրցաշրջանում, հայտնում է Opta-ն:
Բացի այդ, Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 100 և ավելի գոլ է խփում բոլոր այն լիգաներում, որտեղ խաղացել է: Մադրիդի «Ռեալում» նա 438 խաղում խփել էր 450 գոլ, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» 118 գոլի հեղինակ էր դարձել 292 հանդիպումներում:
27-ամյա Դիբալան իր հերթին դարձել է առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստը, որը 100 գոլ է հեղինակում «Յուվենտուսի» կազմում:
100 - Cristiano #Ronaldo has just become the first player in the history of Juventus to have scored 100+ goals in all competitions in his first three campaigns for the Bianconeri. Legend.#SassuoloJuve #SerieA pic.twitter.com/1U2QK0YJO8
— OptaPaolo (@OptaPaolo) May 12, 2021