Բաքու այցելության ժամանակ Ռուսաստանին երկու գլխավոր հարցեր էին հուզում: Առաջինը  Ադրբեջանի` այլընտրանքային ճանապարհով գազ և նավթ մատակարարելը Եվրոպային, ,իսկ երկրորդը` Բաքուն կողմնակիցը չէ ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Պուտինի` Բաքու  կատարած այցին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հավելելով, որ Բաքվի համար ինչ-որ չափով հետաքրքրություն է  առաջացնում Ղարաբաղի խնդիրը: 

Բանախոսը նշեց, որ ստորագրված փաստաթղթերը որոշիչ չէին, և սկզբունքային հարցերում համաձայնության չեկան, քանի որ  Բաքուն իր դիրքորոշումը չփոխեց:

«Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր գործընկերը»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով հայկական ազգանվամբ լրագողին Ադրբեջան չթողնելու փաստին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ սա Ադրբեջանի կողմից Ռուսաստանին և Պուտինին լուրջ ապտակ էր, քանի որ լրագրողը Պուտինի պատվիրակության կազմում էր: «Զարմացած եմ, որ այդպես համբերատարությամբ Պուտինը դա մարսեց»,- նշեց նա: