Բաքու այցելության ժամանակ Ռուսաստանին երկու գլխավոր հարցեր էին հուզում: Առաջինը Ադրբեջանի` այլընտրանքային ճանապարհով գազ և նավթ մատակարարելը Եվրոպային, ,իսկ երկրորդը` Բաքուն կողմնակիցը չէ ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Պուտինի` Բաքու կատարած այցին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հավելելով, որ Բաքվի համար ինչ-որ չափով հետաքրքրություն է առաջացնում Ղարաբաղի խնդիրը:
Բանախոսը նշեց, որ ստորագրված փաստաթղթերը որոշիչ չէին, և սկզբունքային հարցերում համաձայնության չեկան, քանի որ Բաքուն իր դիրքորոշումը չփոխեց:
«Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր գործընկերը»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով հայկական ազգանվամբ լրագողին Ադրբեջան չթողնելու փաստին, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ սա Ադրբեջանի կողմից Ռուսաստանին և Պուտինին լուրջ ապտակ էր, քանի որ լրագրողը Պուտինի պատվիրակության կազմում էր: «Զարմացած եմ, որ այդպես համբերատարությամբ Պուտինը դա մարսեց»,- նշեց նա:
Ադրբեջանը ապտակ հասցրեց Ռուսաստանին և Պուտինին. քաղաքագետ
