Դժվար է պատկերացնել  ժամանակակից մարտը  առանց հրետանու, ավիացիայի, տանկերի, հակատանկային հրթիռային համալիրների կիրառման: Դրված խնդիրների մեծ մասը,  իհարկե, պատկանում է հրետանուն,  քանի որ հրետանին օժտված է մեծ հզորությամբ, կրակի բարձր ճշտությամբ և հեռահարությամբ, լայն զորաշարժի ունակությամբ, հակառակորդի թիկունքում տեղաբաշխված կարևոր օբյեկտների վրա, կարճ ժամանակահատվածում,  կրակի հանկարծակի կենտրոնացման կարողությամբ:

«Հրետանի» -«артиллерия»   բառը  ծագել է  իտալական  arte (искусство-արվեստ) և  tirare (стрелять-կրակել) բառերից:

Հետադարձ հայացք նետելով պատմությանը` տեսնում ենք, որ հրետանի հիշեցնող առաջին զենքերը կիրառվել են Չինաստանում դեռևս ն.ք.ծ. 7-րդ դարում: Դա եղեգի ցողունով պատրաստված մի փող էր, որի ետևի մասը փակված էր կավե անոթով: Այդ զենքերով հրաձգության համար օգտագործվում էր մանրացված ածուխ:

Ժամանակակից պատկերացմամբ հրանոթի բոլոր չափանիշներին համապատասխանող զենքը առաջին անգամ կիրառվել է 1232 թ. Կենտրոնական Չինաստանում Մոնղոլների արշավանքներից պաշտպանվելու ժամանակ:

Առաջին հրանոթների արագաձգությունը կազմում էր 2-4 կրակոց օրում, հեռահարությունը`մինչև 250 մ.:

17-րդ դարում առաջացավ թնդանոթների ինքնուրույն տիպ` դաշտային հրետանի: Առաջին անգամ դաշտային հրետանին կիրառվել է թ. Գրյունվալդի ճակատամարտում:

Հրետանու կրակի հեռավորությունն ու դիպուկությունն ակոսավոր փողերի ի հայտ գալով միանգամայն աճեց:

18-րդ դարում թնդանոթների կրակի հեռավորությունը հասավ 2 կմ., սակայն կրակի ղեկավարումը կատարվում էր աչքաչափով:

19-րդ դարի կեսերին գիտության զարգացումը հնարավորություն տվեց  էժան պողպատ  ձուլել,  որը թնդանոթների զանգվածային արտադրության հեռանկար բացվեց:

Արդեն` 20-րդ դարի սկզբին եվրոպական բոլոր  երկրներում դաշտային հրետանու հիմնական տրամաչափն էր` 75-77 մմ., 8-10 կմ. հեռահարությամբ և 6-8 կրակոց րոպեում արագաձգությամբ:  Սակայն այս ժամանակահատվածում ստեղծվեցին նոր հզորության 254-420 մմ. տրամաչափի, գերհեռահար  56-120  կմ և գերծանր` մինչև տոննա արկի քաշով հրետանի:

Համաշխարհային  պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում  հրանոթները սկսեցին տեղադրվել տանկային բազայի վրա, որի հետևանքով հարձակողական գործողությունների ժամանակ  հակառակորդի պաշտպանության խորքում  աջակցման համար ստեղծվեցին  անփոխարինելի ինքնագնաց  հրետանային կայանքները ( 75-210 մմ. տրամաչափի հաուբիցներով):

1941թ. հ ուլիսի 10 –ին Սմոլենսկի օպերացիայի ժամանակ խորհրդային զորքերը առաջին անգամ  կիրառեցին ռեակտիվ հրետանի ( ՄՄ-13  կատյուշա):

 

շարունակելի                                                                                                               Դավիթ Սոֆիյան