Դժվար է պատկերացնել ժամանակակից մարտը առանց հրետանու, ավիացիայի, տանկերի, հակատանկային հրթիռային համալիրների կիրառման: Դրված խնդիրների մեծ մասը, իհարկե, պատկանում է հրետանուն, քանի որ հրետանին օժտված է մեծ հզորությամբ, կրակի բարձր ճշտությամբ և հեռահարությամբ, լայն զորաշարժի ունակությամբ, հակառակորդի թիկունքում տեղաբաշխված կարևոր օբյեկտների վրա, կարճ ժամանակահատվածում, կրակի հանկարծակի կենտրոնացման կարողությամբ:
«Հրետանի» -«артиллерия» բառը ծագել է իտալական arte (искусство-արվեստ) և tirare (стрелять-կրակել) բառերից:
Հետադարձ հայացք նետելով պատմությանը` տեսնում ենք, որ հրետանի հիշեցնող առաջին զենքերը կիրառվել են Չինաստանում դեռևս ն.ք.ծ. 7-րդ դարում: Դա եղեգի ցողունով պատրաստված մի փող էր, որի ետևի մասը փակված էր կավե անոթով: Այդ զենքերով հրաձգության համար օգտագործվում էր մանրացված ածուխ:
Ժամանակակից պատկերացմամբ հրանոթի բոլոր չափանիշներին համապատասխանող զենքը առաջին անգամ կիրառվել է 1232 թ. Կենտրոնական Չինաստանում Մոնղոլների արշավանքներից պաշտպանվելու ժամանակ:
Առաջին հրանոթների արագաձգությունը կազմում էր 2-4 կրակոց օրում, հեռահարությունը`մինչև 250 մ.:
17-րդ դարում առաջացավ թնդանոթների ինքնուրույն տիպ` դաշտային հրետանի: Առաջին անգամ դաշտային հրետանին կիրառվել է թ. Գրյունվալդի ճակատամարտում:
Հրետանու կրակի հեռավորությունն ու դիպուկությունն ակոսավոր փողերի ի հայտ գալով միանգամայն աճեց:
18-րդ դարում թնդանոթների կրակի հեռավորությունը հասավ 2 կմ., սակայն կրակի ղեկավարումը կատարվում էր աչքաչափով:
19-րդ դարի կեսերին գիտության զարգացումը հնարավորություն տվեց էժան պողպատ ձուլել, որը թնդանոթների զանգվածային արտադրության հեռանկար բացվեց:
Արդեն` 20-րդ դարի սկզբին եվրոպական բոլոր երկրներում դաշտային հրետանու հիմնական տրամաչափն էր` 75-77 մմ., 8-10 կմ. հեռահարությամբ և 6-8 կրակոց րոպեում արագաձգությամբ: Սակայն այս ժամանակահատվածում ստեղծվեցին նոր հզորության 254-420 մմ. տրամաչափի, գերհեռահար 56-120 կմ և գերծանր` մինչև տոննա արկի քաշով հրետանի:
Համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում հրանոթները սկսեցին տեղադրվել տանկային բազայի վրա, որի հետևանքով հարձակողական գործողությունների ժամանակ հակառակորդի պաշտպանության խորքում աջակցման համար ստեղծվեցին անփոխարինելի ինքնագնաց հրետանային կայանքները ( 75-210 մմ. տրամաչափի հաուբիցներով):
1941թ. հ ուլիսի 10 –ին Սմոլենսկի օպերացիայի ժամանակ խորհրդային զորքերը առաջին անգամ կիրառեցին ռեակտիվ հրետանի ( ՄՄ-13 կատյուշա):
շարունակելի Դավիթ Սոֆիյան