«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանությունը չի ուզում տեսնել իր սխալները պատերազմից հետո ստեղծված իրավիճակում։

Եթե հայկական բանակը եղանակի տաքանալուն զուգընթաց հասցրած լիներ տեղակայվել եւ դիրքավորվել Ադրբեջանի հետ նոր ձեւավորված սահմանին, ապա նման անպաշտպան իրավիճակ չէր ստեղծվի։
Սահմանի նման անկազմակերպ վիճակում մեղավորություն ունեն թե՛ ՊՆ եւ ԳՇ ղեկավարությունը, թե՛ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարները, որոնք տեղերում պետք է կազմակերպեին ինժեներական աշխատանքներն ու բանակային ստորաբաժանումների տեղակայումը։


Այստեղ իշխանության թերացումն այն է, որ պատերազմից հետո հետեւություններ չարվեցին, եւ ժամանակին չփոխվեցին այն կորպուսների հրամանատարները, որոնք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո պատշաճ չէին կատարում իրենց պարտականությունները։ Ավելին՝ իրենց բուն գործը թողած՝ քաղաքական հայտարարություններ էին անում՝ ստորագրելով կառավարության հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ։

Ստեղծված իրավիճակում իր մեծ մեղավորությունն ունի նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, որը սեփական անվճռականության պատճառով դանդաղեցրեց Գլխավոր շտաբի պետի եւ նրա տեղակալի փոփոխման գործընթացը։ Դրանով Արմեն Սարգսյանը խաթարեց կառավարության աշխատանքը` զրկելով շտաբի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առկա մեխանիզմներով փոփոխելու հնարավորությունից։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։