Ժամանակակից   փողային հրետանու  վերազինման համակարգը  ձևավորվել է ելնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի  փորձից, հնարավոր միջուկային  պատերազմի նոր սպառնալիքից, ժամանակակակից  տեղային պատերազմների լայն փորձից և , իհարկե, նոր տեխնոլոգիաների հնարավորություններից:

Ժամանակի ընթացքում կատարելագործվեց հրանոթի հեռահարությունը, կրակի ճշտությունը, արագաձգութունը և նշանակետի մոտ արկի հզորությունը: Այս տվյալների համադրմամբ էլ  որոշվում է հրանոթի հզորությունը:

     Արդեն 1970-ին հրետանու հիմնական տեսակների համար, որոնք էին 105—155 մմ հաուբիցները, նորմալ էր համարվում հրաձգության սովորական արկերով  25 կիլոմետր հեռավորությունը և 30 կիլոմետր` ակտիվ-ռեակտիվ արկերով:

       1990-ների սկզբին Սովետական Միությունում աշխատանքներ սկսվեցին հրետանու «նոր սերնդի» վրա: Որոշվեց մինչ այդ օգտագործվող հրանոթների տարբեր տրամաչափերից -122,152,203 միլլիմետրից  անցնել  152 միլլիմետրանոց տրամաչափի` հրետանային բոլոր օղակներում (դիվիզիոնային,բանակային): Առաջին հաջողությունն էր 1989 թ.-ին ЦКБ «Титан»-ի և ПО «Баррикады»-ի կողմից ստեղծված «Մստա» հաուբիցը, որը ուներ  53 կալիբր փողի երկարություն  և ընդունվեց սպառազինման:

Ժամակակից սարքավորումներով  սպառազինումը առանձին հրետանային համակարգերը և ստորաբաժանումները դարձնում է իքնուրույն հետախուզական- հարվածային համակարգեր:

Հավելենք ,որ, համադրելով բալիստիկական լուծումները ժամանակակից հետախուզական և ղեկավարման միջոցներով (անօդաչու թռչող սարքերը նեռարյալ) հրետանային համակարգերին և ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս ապահովելու նշանակետերի խոցումը մինչև 50 կմ. հեռավորությունների վրա: Նշենք նաև, որ, այս զարգացմանը նպաստեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը: Հենց վերջիններս հիմք դարձան XXI-րդ դարի սկզբին միասնական հետախուզական-կրակային համակարգի ստեղծմանը:

        Այժմ սա հրետանու զարգացման հիմանական կարևոր ուղիներից մեկն է:

      Համակարգիչները մշակում են տեղեկատվությունը նշանակետերի, օդերևութաբանական պայմանների, մարտկոցների և առանձին կրակային միջոցների վիճակի, ինչպես նաև հրաձգության արդյունքների մասին, հաշվարկում են տվյալներ` հաշվի առնելով հրանոթների և արձակման կայանների  բալիստիկական առանձահատկությունները, ղեկավարում են կոդավորված տեղեկատվության փոխանակմամբ:

     Ղեկավարման համակարգերի ավտոմատիզացումը կարող է ավելացնել դիվիզիոնի և մարտկոցների կրակի էֆեկտիվությունը 2-5 անգամ:

                                                                                                                    Դավիթ Սոֆիյան