Ժամանակակից փողային հրետանու վերազինման համակարգը ձևավորվել է ելնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից, հնարավոր միջուկային պատերազմի նոր սպառնալիքից, ժամանակակակից տեղային պատերազմների լայն փորձից և , իհարկե, նոր տեխնոլոգիաների հնարավորություններից:
Ժամանակի ընթացքում կատարելագործվեց հրանոթի հեռահարությունը, կրակի ճշտությունը, արագաձգութունը և նշանակետի մոտ արկի հզորությունը: Այս տվյալների համադրմամբ էլ որոշվում է հրանոթի հզորությունը:
Արդեն 1970-ին հրետանու հիմնական տեսակների համար, որոնք էին 105—155 մմ հաուբիցները, նորմալ էր համարվում հրաձգության սովորական արկերով 25 կիլոմետր հեռավորությունը և 30 կիլոմետր` ակտիվ-ռեակտիվ արկերով:
1990-ների սկզբին Սովետական Միությունում աշխատանքներ սկսվեցին հրետանու «նոր սերնդի» վրա: Որոշվեց մինչ այդ օգտագործվող հրանոթների տարբեր տրամաչափերից -122,152,203 միլլիմետրից անցնել 152 միլլիմետրանոց տրամաչափի` հրետանային բոլոր օղակներում (դիվիզիոնային,բանակային): Առաջին հաջողությունն էր 1989 թ.-ին ЦКБ «Титан»-ի և ПО «Баррикады»-ի կողմից ստեղծված «Մստա» հաուբիցը, որը ուներ 53 կալիբր փողի երկարություն և ընդունվեց սպառազինման:
Ժամակակից սարքավորումներով սպառազինումը առանձին հրետանային համակարգերը և ստորաբաժանումները դարձնում է իքնուրույն հետախուզական- հարվածային համակարգեր:
Հավելենք ,որ, համադրելով բալիստիկական լուծումները ժամանակակից հետախուզական և ղեկավարման միջոցներով (անօդաչու թռչող սարքերը նեռարյալ) հրետանային համակարգերին և ստորաբաժանումներին հնարավորություն է տալիս ապահովելու նշանակետերի խոցումը մինչև 50 կմ. հեռավորությունների վրա: Նշենք նաև, որ, այս զարգացմանը նպաստեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը: Հենց վերջիններս հիմք դարձան XXI-րդ դարի սկզբին միասնական հետախուզական-կրակային համակարգի ստեղծմանը:
Այժմ սա հրետանու զարգացման հիմանական կարևոր ուղիներից մեկն է:
Համակարգիչները մշակում են տեղեկատվությունը նշանակետերի, օդերևութաբանական պայմանների, մարտկոցների և առանձին կրակային միջոցների վիճակի, ինչպես նաև հրաձգության արդյունքների մասին, հաշվարկում են տվյալներ` հաշվի առնելով հրանոթների և արձակման կայանների բալիստիկական առանձահատկությունները, ղեկավարում են կոդավորված տեղեկատվության փոխանակմամբ:
Ղեկավարման համակարգերի ավտոմատիզացումը կարող է ավելացնել դիվիզիոնի և մարտկոցների կրակի էֆեկտիվությունը 2-5 անգամ:
Դավիթ Սոֆիյան