ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանի հանրապետությունից բացակայող քաղաքացիների մասին տեղեկանք: Վերջինս համոզված էր, որ իրենց տեղեկանքը կարող է հիմք հանդիսանալ  բանավճեի կամ լրացուցիչ ճշգրտումներ կատարելու համար:

«Պատկերը բավական հետաքրքիր է:Այսօրվա դրությամբ Հայաստանից բացակայող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 1 միլիոն  260 հազար  մարդ: Սա  ընտրացուցակում ներառված քաղաքացիների մոտ 50%  է: Սա մեծ թիվ է և  նշանակում է , որ Հայաստանում  ֆիզիկապես  ներկա է մոտ 1 միլիոն  250 հազար ընտրողներ: Եթե հավատանք սոցհարցումներին, որոնց համաձայն  քվեատուփերին  կմոտենան ընտրողների 56%-ը, ապա սա կնշանակի, որ քվեատուփերին հնարավորություն կունենան մոտենալ  800-850 հազար մարդ»,- ասաց Արման Մելիքյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն տեղեկացրեց, որ իր վերլուծությունների համար հիմք է հանդիսացել  ժողովրդավարության և ընտրություններին աջակցող ազգային ինստիտուտի վիճակագրական  տվյալները,ինչպես նաև պաշտոնական այն  տվյալներ , որոնք իրեն փոխանցել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: