Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բոդի է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Սրբուկը, որը 2019թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել է Հայաստանը, արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Թեեւ երգչուհին հրապարակումը չի մեկնաբանել, հետեւորդները գնահատել են կերպարն ու նրան դրական խոսքեր են ուղղել․ «Ռումբ», «այնքան յուրահատուկ եք»։