Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» հյուրընկալվեց Մոսկվայի «Դինամոյին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Պարի Նիժնի Նովգորոդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը։

«Պարի Նիժնի Նովգորոդը» D խմբում 2 միավորով գրավեց վերջին տեղը եւ չնվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Դինամոն» 11 միավորով երկրորդն է եւ շարունակում է պայքարը։