ԱՄԷ-ն Իտալիայից պահանջում է դուրս բերել ինքնաթիռներն ու անձնակազմը ԱՄԷ-ում գտնվող ռազմաբազայից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի կառավարության աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ ամենայն հավանականությամբ դրա պատճառ է դարձել այն, որ Հռոմը դադարեցրել է ԱՄԷ-ին հրթիռների վաճառքը:


Աղբյուրը նաեւ նշել է, որ բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ ANSA գործակալությունը՝ Իտալիայի արտաքին գործերի նախարարության վրա հղումով, հայտնել է, որ Հռոմում ԱՄԷ դեսպանը կանչվել է այն բանից հետո, երբ Պարսից ծոցի պետությունը հրաժարվել է օդային տարածքում հասանելիություն տրամադրել ռազմական ինքնաթիռին, որը 40 լրագրող էր տեղափոխում Աֆղանստան:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարին ժամանակավորապես դադարեցրել էր զենքի վաճառքը ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային: