Թուրինի «Յուվենտուսը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից պատասխանի է սպասում ապագայի հարցում, գրում է Tuttosport-ը:

36-ամյա ֆուտբոլիստը պետք է հայտնի, թե արդյոք պատրաստ է երկարաձգել գործող պայմանագիրը, քանի որ դա կապված է իտալական ակումբի՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում գործունեության հետ: Եթե Ռոնալդուն հեռանա, «Յուվենտուսը» կկարողանա գնել մի քանի խաղացողների: Սպասվում է, որ հուլիսի միջնամասում պորտուգալացին կկողմնորոշվի, թե որտեղ է շարունակելու կարիերան:


«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 31 միլիոն եվրո: Իտալիայի ավարտված առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի ավագը 33 խաղերում դարձել էր 29 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և արժանացել լավագույն ռմբարկուի մրցանակին: