Սլովակիայի «Ժիլինան» Վահան Բիչախչյանի դուբլի օգնությամբ 2:2 հաշվով է ավարտել խորվաթական «Ռիեկայի» դեմ ստուգողական հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 13-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: 59-րդ րոպեին Բիչախչյանը նաև առաջ է մղել «Ժիլինային», իսկ մեկ րոպե անց փոխարինվել է:


«Ժիլինան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ կմրցի վրացական «Դիլա Գորիի» հետ: