Անապայում «Атмосфера Джемете» հյուրատան սեփականատերն ավելի վաղ ցուցաբերած իր վարքը բացատրել է ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների նկատմամբ ատելությամբ:
Նա տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այդ օրը գնացել է սենյակը կարգի բերելու: Երբ մտել է սենյակ, տեսել է, թե ինչպես են երկու աղջիկներ համբուրվում իրար հետ. «Ես՝ որպես ՌԴ քաղաքացի, չեմ ընդունում դա»,-ասել է նա՝ հավելելով, որ իր հյուրատանը հանգրվանողները պարտավոր չեն տեսնել միմյանց հետ համբուրվող աղջիկներ, կնոջ արտաքին ունեցող տղամարդկանց, հյուրատունը հավատարիմ է ընտանեկան արժեքներին:
Նշենք որ ավելի վաղ տարածված տեսանյութից հետո հյուրատան սեփականատերը ներողություն էր խնդրել Անապայի բնակիչներից ու հյուրերից: