Բաքվում շարունակվում է դատական ֆարսը գերեվարված հայեր Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստին դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի ղեկավարությամբ ուսումնասիրվում են քրեական գործի «նյութերը»:
Մկրտչյանը եւ Խոսրովյանը մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ այն պատճառով, որ նրանք մասնակցել են ղարաբաղյան առաջին պատերազմին: Այդպես, Ադրբեջանը վրեժ է լուծում իր ձեռքն ընկած առաջին պատերազմի բոլոր իրական կամ ենթադրյալ մասնակիցներից: