Գելենջիկի հյուրանոցներից մեկում կենցաղային գազ է պայթել, РИА Новости-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի արտակարգ ծառայություններից:
«Նախնական տվյաներով՝ տուժել է 4 մարդ, նրանցից մեկը մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի ուշ փլատակների տակից դուրս են բերել ևս 1 վիրավորի:
Միջադեպը տեղի է ունեցել 4 հարկանի «Ազարիա» մասնավոր հյուրանոցի խոհանոցում։
Փրկարարները տարհանել են մոտ 50 մարդու։