Եթե հայտարարվեր աշխարհում ամենաբարդ աշխատանքի մրցույթը, ապա, հավանաբար, կհաղթեր հոր կամ մոր աշխատանքը: Դա շատ նուրբ, բարդ աշխատանք է՝ առանց հանգստյան օրերի ու տոների:

Սակայն արդյունքը գերազանցում է ջանքերը: Ձեզ ենք երկայացնում է պատմություն, որը պատմել է հայրը առաջին դեմքով: Ճի՞շտ է նա վարվել, թե՞ ոչ, դատեք ինքներդ:

«Մի օր ես շուտ արթնացա ու աստիճաններով ներքև իջնելով՝ ականատես եղա մի տեսարանի, որը ցանկացած հոր շոկի կմատնի: Իմ 18-ամյա դուստրը բազմոցին գրկախառնված պառկած էր մի երիտասարդի հետ, ու դատելով ամեն ինչից, գիշերը միասին էին անցկացրել:

Ես զգուշորեն անցա նրանց կողքով, ու նախաճաշ պատրաստելուց հետո նախազգուշացրի կնոջս, որդուս ու փոքր դստերս չաղմկել, քանի որ «քնած մարդիկ կան»: Մեր ճաշասեղանը գտնվում էր նույն սենյակում՝ բազմոցից 6 մետր հեռավորության վրա: Մենք նստեցինք սեղանի շուրջը ու ես բարձրաձայն կանչեցի. «Երիտասա´րդ»:

Ես դրանից առաջ չէի տեսել ինչ-որ մեկի, ով այդպես ցատկեր անկողնուց: «Նախաճաշը պատրաստ է, նստե´ք»,- ասացի ես: Ընտանիքս լուռ նայում էր իր ափսեին: Այդ երիտասարդի համար դա, հավանաբար, իր կյանքի ամենադժվարին 6 մետրերն էին:

Նա լուռ մոտեցավ ու նստեց աթոռին: Իմ որդին ուշադիր նայում էր նրա աչքերին: Նկատելի էր, որ նա նյարդայնանում է: Ես նայեցի նրան ու ասացի. «Ես պետք է քեզ մեկ հարց տամ: Ու այդ հարցը շատ կարևոր է լինելու… քեզ համար»:

Ես նրան հարցի՝ արդյո՞ք նա սիրում է….. կատուների: Երիտասարդը հաճելի ու ընկերական տղա էր, սակայն նա տարօրինակ էր թվում: Աղջկաս խոսքով՝ նա շատ ուշադիր տղա է: Այդ դեպքից առաջ նրանք ընդամենը 1 ամիս էին հանդիպում: Այդ ժամանակից ի վեր նա սկսեց հաճախ գալ, սակայն արդեն չէր մնում գիշերելու:

Տղան խոստովանեց, որ չունի ծնողներ, կրթություն ու մշտական աշխատանք, սակայն աղջիկս նրան հավանում էր: Ո՞վ եմ ես, որ արգելեմ նրան սովորել սեփական սխալների վրա…

Այդպես շարունակվեց 8 ամիս: Մի օր իմ տուն եկավ որդիս ու ասաց, որ այդ տղան անտուն է, նրա հայրն ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ հեռացել է՝ որդուն լքելով: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր ու 3 տարի փորձում էր գոյատևել, ինչպես կարող էր՝ գիշերում էր ընկերների տանը, անտուն մարդկանց ապաստարաններում:

Ահա, թե ինչ վիճակում էի հայտնվել՝ իմ դուստրը հանդիպում է անտուն երիտասարդի հետ, ով մանկություն չի ունեցել, սակայն ով հաճելի է, պատրաստակամ… Երբ ես նրա մասին պատմեցի կնոջս ու աղջկաս, նրանք սկսեցին լացել, սակայն պարզվեց, որ մեծ աղջիկս ամեն ինչ արդեն գիտի:

Հաջորդ օրը ես նրան տվեցի իմ տան բանալիները ու ասացի, որ նա կարող է գալ իմ տուն ամեն օր: Դա 2000 թվականն էր: Հիմա՝ 16 տարի անց, իմ նոր որդին ու իմ դուստրը միասին ունեն ընտանեկան լավ բիզնես:

Ես անցած տարի պապիկ դարձա…»:

https://good-info365.am/?p=41279