Հուլիսի 15-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Գյումրիում բնակվող 63-ամյա մի տղամարդ իր տանը, բակում, ավտոտնակում և կից շինությունում աճեցնում, մշակում, պատրաստում և օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Ախուրյանի ոստիկաններն օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մուշի բաժնի ծառայողների հետ։ Հայտնաբերվեց 626 կանեփի բույս, այդ թվում՝ ծաղկամանների մեջ աճեցված ու խնամված։ Տղամարդու հայտնածով՝ կանեփն աճեցրել ու մշակել էր հետագայում օգտագործելու համար: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։