Ջեյմի Օրելը և Լուիս Դևիսը գեղեցիկ երիտասարդ զույգ են, սակայն ոչ մեկ չի կարող պատկերացնել նրանց պատմության այդքան արտառոց լինելը: Բանը նրանումն է, որ նախկինում երկուսն էլ պատկանել են հակառակ սեռերի 20 ամյա Ջեյմին ծնվել է տղան, իսկ 25 ամյա Լուիսը` աղջիկ: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: 
Նրանք երկուսն էլ դեռահաս տարիքում տառապել են իրենց հասակակիցների ծաղրանքից, մշտապես ստացել են սպառնալիքներ իրենց հասցեին միայն այն պատճառով, որ հասարակությունը չէր կարողանում հասկանալ նրանց բնույթը:

Ավելի ծանր էր Լուիսի համար, ով լինելով աղջիկ, 13-18 տարեկան հասակում փորձել է իր վշտի մասին մոռանալ թմրամիջոցների օգնությամբ: Իվերջո 21 տարեկան հասակում նա համարձակություն է հավաքել և փոխել իր սեռը: Այդ լուրը ամենածանրը տարել է մայրը, ով սակայն այժմ արդեն ընդունել է փաստը և նշում է, որ զրկվելով աղջկանից տղա է ձեռք բերել:

Լուի և Ջեյմին ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով: Նրանք միանգամից սիրահարվել են  և իրենց տրանսֆարմացիայից ավելի մոտեցրել է մարդկանց: Ծանոթությունից մեկ տարի անց նրանք ամուսնացել են: