Ուրուգվայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ինտեր Մայամի»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր, հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։

Լուիս Սուարեսն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտեր Մայամիին»։ Նրա պայմանագիրը բրազիլական «Գրեմիոյի» հետ ավարտվել էր այս ամիս։


Բրազիլիայի Ա Սերիայի առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցեց 33 հանդիպման, խփեց 17 գոլ, կատարեց 11 գոլային փոխանցում եւ արժանացավ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

«Ինտեր Մայամիում» են հանդես գալիս «Բարսելոնայից» Լուիս Սուարեսի նախկին թիմակիցներ Լիոնել Մեսին, Ժորդի Ալբան եւ Սերխիո Բուսկետսը։

ImageImage