Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների:
Նրանք են.
Միսակ Սամվելի Հարթենյանը,
Արմեն Լևոնի Պուչինյանը,
Դանիել Հրանտի Մելքոնյանը,
Հայկ Արամի Գուրգենյանը,
Միքայել Նարեկի Աղաջանյանը,
Անդրանիկ Արմենի Աղաջանյանը:
Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում տրվեց մինչեւ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում: