Վենետիկի ճարտարապետական բիենալեի ժամանակ հայտնի ֆրանսիացի մոդելյեր Պիեր Կարդենը ներկայացրել է իր սեփական ճարտարապետական նախագիծը «Լույսի դղյակ» 255 մետր բարձրությամբ, որը կառուցվելու է Վենետիկի մերձակայքում:
Նախագծի համաձայն հետաքրքիր կառուցվածք ունեցող երեք իրար միացված շենքերից կազմված կոմպլեքսում լինելու են նորաձևության համալսարան, թատրոն, թանկարժեք հյուրանոց, բնակելի տարածքներ, բազմաթիվ սրահներ ունեցող կինոթատրոն, հիվանդանոց և անգամ այգիներ լողավազանով:
Շինությունը կառուցելու արժեքը կարող է հասնել 1.5-2 մլրդ եվրո, ընդ որում Կարդենը պատրաստ է այդ ծախսերի մեծ մասը վերցնել իր վրա:
Կարդենի խոսքերով այս կոմպլեքսը պետք է ընդունել որպես Իտալիայի նվեր մի պետության, որտեղ 90 տարի առաջ նա ծնվել է:
Համաձայն ծրագրի «Լույսի դղյակը» կառուցվելու է Մարգերա նավահանգստում: