Ford Model A ավտոմեքենայի երկրորդ սերունդը դարձավ բեսթսելեր և հսկայական հաջողություններ բերեց Ford Motor կազմակերպությանը: Չորս տարվա ընթացքում(1927-1931) արտադրվել է շուրջ 5 մլն Model A: Ավտոմեքենան մեծ հռչակ էր վայելում նաև ամերիկացի գագսթերների մոտ:
Աշխարհահռչակ բանկեր թալանող Ջոն Դիլինջերը սիրում էր Ford ավտոմեքենաները: Գանգսթերը անգամ շնորհակալական նամակ է գրել Հենրի Ֆորդին, որտեղ հաղորդել է, որ Ford ավտոմեքենաները օգնում են իրեն հաջողությամբ թաքնվել ոստիկանությունից: Ford Model A-ն, որով 1934 թվականին երթևեկում էր Դիլինջերը 2010 թվականին աճուրդի էր հանվել:
Մեկ այլ ամերիկացի գանգսթեր Ալ Կապոնեն նախընտրում էր Cadillac մակնիշի ավտոմեքենաները: Այս ֆիրմայի ավտոմեքենաներով էի երթևեկում նաև Կապոնեի գործակիցները:
Այսպիսի ավտոմեքենաներից մեկը ևս աճուրդի էր հանվել: Այն Cadillac V8 Town Sedan էր 1928 թվականի արտադրության, որը զինված էր մոտ մեկ տոննայանոց զրահապատով: Ավտոմեքենայի հավելյալ առավելություններից էր նաև ոստիկանական ազդանշանը և իրավապահ մարմինների ալիքի վրա դրված ռադիոկայանը, որպեսզի հայտնի լինի իրավապահների տեղաշարժերը: 2012 թվականին մեքենան վաճառվել է 341.000 դոլար գնով:
Բրիտանական Jaguar մակնիշի մեքենաները հռչակ էին վայելում անգլիացի գանգսթերների մոտ դարաշրջանի կեսերին: Լեգենդար եկվորյակներ Ռոնի և Ռեջի Կրայները, որոնք իրենց ազդեցության տակ էին պահում Լոնդոնը հետպատերազմյան շրջանում, օգտվում էին Jaguar մակնիշի Սեդան ավտոմեքենաներից: Դրանց թվում կարելի է առանձնացնել MkVII, MkX և դրանց ավելի ուշ տարբերակը 420G:
Մինչև որպես նարկոբարոն հայտնի դառնալը կոլումբիացի Պաբլո Էսկոբարը հանդես է եկել որպես ավտոմրցարշավորդ Renault 4 Cup-ում: Չնայած այս ոլորտում նա հաջողություն չունեցավ, սակայն նրա անունը առաջին անգամ մամուլում հայտնվել է հենց որպես մրցարշավորդ: Ինչպես կարելի է կռահել անվանումից մրցարշավում հիմնական մեքենան Renault 4 էր, որը հայտնի էր կոլումբիացիների մոտ 1970 ականներին:
Հետագայում, երբ Էսկոբարը դարձավ հայտնի նարկոբարոն նրա ավտոտնակում թանկանոց ավտոմեքենաների կողքին տեղ գտավ նաև Renault 4-ը:
Երբ Chevrolet Impala Սեդանը 1964 թվականին դուրս եկավ շուկա այն հայտնի էր ամերիկայի հասարակության տարբեր խավերի կողմից: Մի քանի տասնամյակ անց ավտոմեքենան երկրորդ կյանք ստացավ Կալիֆորնիայի սևամորթ և լատինաամերիկացի գանգսթերների կողմից:
Նույն գանգսթերները, ինչ Chevrolet Impala 1964-ի դեպքում, սակայն այս անգամ ավելի ապահոված խավից երբեմն ընտրում են Cadillac Escalade ավտոմեքենան: Այդ ավտոմեքենան հայտնի է ոչ միայն սևամորթների և լատինամերիկացի գանգսթերների մոտ, այլ նաև «Կոզա Նոսթրայի» շրջանում: Մասնավորապես այս հանգամանքը տեղ գտավ «Սոպրանո կլանը» ֆիլմաշարում, որտեղ հանգուցյալ Ջեյմս Գենդոլֆինիի հերոս Թոնի Սոպրանոն տեղաշարժվում էր Escalade-ով:

Նախկին ԽՍՀՄ-ում անձնական ավտոմեքենաների հարցը ավելի բարդ էր և այդ պատճառով քրեական հեղինակությունները տեղաշարժվում էին նույն ավտոմեքենաներովինչ շարքային քաղաքացիները: Բեկումնային շրջան էր 1980-ականները, երբ քրեական շրջանակներում հեղինակություն էին վայելում ՎԱԶ-ի մեքենաները, ընդ որում հատուկ հռչակ էր վայելում «ՎԱԶ 2109»-ը:

Հետագայում հնարավորությունների ընդարձակման հետ կապված քրեական հեղինակությունների մոտ սկսեց տարածում գտնել արտաահմանյան ավտոմեքենաները: Պատմականորեն այնպես է ստացվել, որ միաժամանակ հռչակ էին վայելում տարբեր մակնիշի մեքենաներ, որոնք ասոցացվում էին 1990-ականներին ռուս բանդիտների հետ: Այդպիսի մեքենաներից էր Jeep Grand Cherokee-ն: Ոչ պակաս հեղինակություն էր վայելում նաև BMW 5-Series: Հետխորհրդային կրիմինալի համար իրական երազանքի առարկա էր դարձել Mercedes-Benz S-Class (W140): Ռուսաստանում հիմնականում վաճառվում էր ավտոմեքենայի ամենաթանկ մոդելը S600: