Կիրակի ուշ երեկոյան տեղի ունեցած MTV հեռուստաալիքի Video Music Awards ամերիկյան երաժշտական 30-րդ փառատոնի ժամանակ գլխավոր մրցանակը` «Տարվա տեսահոլովակը», արժանացել է Ջասթին Թիմբերլեյքը հուզիչ, մտացածին «Mirrors» տեսահոլովակի համար: Թիմբերլեյքին է հանձնվել նաև Մայքլ Ջեքսոնի անվան Video Vanguard մրցանակը ժամանակակից երաժշտական արվեստում ունեցած ներդրման համար:
«Երգչուհու` տարվա լավագույն տեսահոլովակ» ճանաչվել է Թեյլոր Սվիֆթը «I Knew You Were Trouble» տեսահոլովակի համար:
Բրունո Մարսը «Locked Ous of Heaven» տեսահալովակով արժանացել է «Երգչի` տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին:
Ռոք ժանրում տարվա լավագույն տեսահոլովակ է ճանաչվել 30 Seconds to Mars խումբը:
Փոփ տեսահոլովակ անվանակարգում առաջինը ճանաչվել է Սելենա Գոմեսը: