Օրեր առաջ Սիրուշոն ուրախացրեց երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շուտով նոր տեսահոլովակով է ներկայանալու։ Երգի առաջին իսկ նոտաները վիրուսային դարձան համացանցում ու տարածվեցին սոցիալական ցանցերով։ Բազմաթիվ օգտատերեր երգի հնչյունների ներքո տեղադրեցին իրենց հոլովակները։


Սիրուշոյի ինստագրամյան էջում տեսանյութը գրանցել է մոտ 2 միլիոն դիտում։ Երգչուհին լսարանին երկար չսպասեցրեց։ Նա եւս մեկ հատված է ներկայացրել առաջիկա աշխատանքից՝ տեղեկացնելով, որ տեսահոլովակը թողարկվելու է նոյեմբերի 19-ին։

Սիրուշոն մեջբերել է երգից մի տող՝ «Քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել...»՝ հայտնելով, որ ստեղծագործությունը կոչվում է «Ինձանից ավել»/Flores:

 
 
 
View this post on Instagram
 

A post shared by Sirusho (@sirushoofficial)

 
 
 
View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)