Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ. տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության է հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։
Սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակչում սպասվում է հայ-բրազիլական դիմակայություն։ Մաշակարյանը կմրցի Լուիս Սիլվա Ռոդրիգեսի, իսկ Չալոյանը՝ Ջոել Սիլվա Ռամոսի հետ։