Այսօր՝ մայիսի 27-ին, կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Մեր մարզիկների մրցակիցները հայտնի են։

Առաջինը ռինգ դուրս կգա Բարեղամ Հարությունյանը ժամը 14:00-ին մեկնարկող մրցահերթում։ Նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ Ապա Դավիթ Չալոյանը կմրցի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ։ 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը չեխ Պետր Նովակն է լինելու։

51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի իսպանացի Մոլինա Սալվադոր Մարտինի հետ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ուժերը կչափի խորվաթ Լուկա Պլանտիչի հետ։

18:00-ին սկսվող մրցահերթում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ռինգ դուրս կգա վրացի Լաշա Գուրուլիի հետ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բելգիայի ներկայացուցիչ Վիկտոր Շելստարետեի հետ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի թուրք Բաթուհան Չիթըֆչին իսկ մեր վերջին ներկայացուցիչը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Հունաստանը ներկայացնող Վագքան Նանիցանյանն է։