Վարելի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես ոստիկանի կողմից ակտիվիստ աղջկա պարանոցը համբուրելու դեպքին, նշեց, որ նման բան չի եղել: Նրա համոզմամբ այդ լուսանկարն ուղղակի թյուրիմացության արդյունք է:
Վարելի Օսիպյանն իր խոսքում նաև նշեց, որ այդպիսի ակցիաների ժամանակ հնարավոր է, որ ոստիկանները շատ մոտ կանգնեն ակցիայի մասնակիցներին կամ գրկեն նրանց, օրինակ, ոստիկանական մեքենա նստացնելու համար: Իր խոսքերով, եղել են դեպքեր, երբ ինքն էլ շատ մոտ է կանգնած եղել նրանց:
«Ես էլ կգրկեի նրան` ոստիկանական մեքենա նստացնելու համար», - հայտարարեց նա: Ի նշան այս հայտարարության ակտիվիստները նշեցին, որ ինչ վերադասն է անում, դա էլ կրկնում են ենթակաները:
Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում: