ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, կառավարության շենքից նետվելու միջոցով օրերս ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել է, որ որդին ինքնասպանության է գնացել աշխատանքային վայրում ունեցած խնդիրների կամ սիրած աղջկա պատճառով: Ավելին Միշա Հայրապետյանի համար կատարվածը մութ է և անհասկանալի:

Հիշեցնենք, որ Հայկ Հայրապետյանն ինքնասպանություն էր գործել ՀՀ կառա­վարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված կրթության և գի­տության նախարարության պատշգամ­բից: Դեպքից անմիջապես հետո մամու­լում տեղեկություններ տարածվեցին, որ Հայկն ինքնասպան լինելուց առաջ հեռա­խոսազրույց է ունեցել աղջկա հետ, և նրա այդ քայլի պատճառը սիրած էակն է եղել: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ բնապահպանության նա­խարարության աշխատակիցը գործնա­կան խնդիրներ է ունեցել և այդ պատճա­ռով է նման քայլի դիմել: 22-ամյա երի­տասարդի ինքնասպանության իրական պատճառը դեռևս բացահայտված չէ:

«Իմ տղային ես այլևս չեմ կարող հետ բերել: Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրումների մեջ ենք մենք, որ չգիտենք, թե ինչու սա եղավ: Այսօր իմ տղայի մահ­վան 7-րդ օրն է: էլ ի՞նչ ասեմ ես ու մեկնա­բանեմ, որ իմ որդուն էլ հետ չեմ բերելու: Ինքն ուրիշ երեխա էր»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած պատմել է Հայկի հայրը: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: