ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, կառավարության շենքից նետվելու միջոցով օրերս ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի հայրը՝ Միշա Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել է, որ որդին ինքնասպանության է գնացել աշխատանքային վայրում ունեցած խնդիրների կամ սիրած աղջկա պատճառով: Ավելին Միշա Հայրապետյանի համար կատարվածը մութ է և անհասկանալի:
Հիշեցնենք, որ Հայկ Հայրապետյանն ինքնասպանություն էր գործել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղակայված կրթության և գիտության նախարարության պատշգամբից: Դեպքից անմիջապես հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հայկն ինքնասպան լինելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել աղջկա հետ, և նրա այդ քայլի պատճառը սիրած էակն է եղել: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ բնապահպանության նախարարության աշխատակիցը գործնական խնդիրներ է ունեցել և այդ պատճառով է նման քայլի դիմել: 22-ամյա երիտասարդի ինքնասպանության իրական պատճառը դեռևս բացահայտված չէ:
«Իմ տղային ես այլևս չեմ կարող հետ բերել: Դուք չեք պատկերացնում, թե ինչ ապրումների մեջ ենք մենք, որ չգիտենք, թե ինչու սա եղավ: Այսօր իմ տղայի մահվան 7-րդ օրն է: էլ ի՞նչ ասեմ ես ու մեկնաբանեմ, որ իմ որդուն էլ հետ չեմ բերելու: Ինքն ուրիշ երեխա էր»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում լացակումած պատմել է Հայկի հայրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: