Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դարձավ չորրորդ ֆուտբոլիստը, որը 75 գոլի սահմանագծին հասավ Չեմպիոնների լիգայում։

Խմբային փուլի չորրորդ տուրում Արքայական թիմը 2։1 հաշվով պարտության է մատնել Դոնեցկի «Շախտյորին», Բենզեման դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր 74-րդ եւ 75-րդ գոլերն այս մրցաշարում։ Բենզեման 134 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում։


Ռեկորդակիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 139 գոլ։ Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 123 գոլ։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։