Միացյալ Նահանգները փորձարկում են արբանյակների դիմադրողականությունը Չինաստանի եւ Ռուսաստանի սպառնալիքների նկատմամբ Ռուսաստանի կողմից իր հին կապի արբանյակը խոցելուց մի քանի շաբաթ անց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Համակարգչային մոդելավորումը ներառում էր ամերիկյան հրթիռների հետագծման արբանյակների հնարավոր խոցումը, արբանյակների խցանումը եւ էլեկտրոնային պատերազմի այլ էֆեկտներ, որոնք հնարավոր մարտավարություն են տիեզերական պատերազմում:


Կոլորադոյի Շրիվեր տիեզերական ուժերի բազա այցելելիս ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը հետեւեց «Տիեզերական դրոշ» խորագրով վիրտուալ տիեզերական զորավարժություններին: Սա տասներեքերորդ նման զորավարժություններն էին եւ երրորդը, որին մասնակցում էին այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ավստրալիան: