Քիչ առաջ ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց համայնքապետարանի շենք։
«Ոստիկանությունը, վերջապես, որոշում է կայացրել հնարավորություն տալ ավագանու անդամ, ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարանի շենք և անցնել իր լրազորությունների կատարմանը»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։