Այսօր վաղ առավոտից քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը։ Ոստիկանները, սակայն, փորձում են հեռացնել նրանց։ Քաղաքացինները չենթարկվեցին նրանց հրամաններին, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը։