Շավքաթ Միրզիյոեւը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսով քննարկել են Ղազախստանում իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները, հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը։
«Ուզբեկստանի նախագահը հաստատել է անմնացորդ աջակցությունը եղբայրական ժողովրդի եւ Ղազախստանի ղեկավարության` երկրում կայունություն եւ բարգավաճում ապահովելու ձգտումներին»,- ասվում է Միրզիյոեւի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նախօրեին Ուզբեկստանի ԱԳՆ-ն վստահություն էր հայտնել, որ «Ղազախստանի իմաստուն ժողովուրդը կկարողանա կանխել անկայունության սրումը, խուսափել բռնություններից եւ մարդկային զոհերից»։