Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ աստղային զույգի հարաբերություններում ներքին լարվածություն է առաջանում կրոնական տարբեր աշխարհայացքների պատճառով: Ինչպես հաստատում է Star ամսագիրը Փիթը նախկինի պես սկսել է հետաքրքրվել սեյենթոլոգիական եկեղեցով և այդ պատճառով իրավիճակը ընտանիքում հասել է իր լարվածության գագաթնակետին:
Ջոլին կատաղել է այն բանից, որ ամուսինը կրկին իրենց տուն հյուր է ընդունել սեյենթոլոգ-դերասան Ջովաննի Ռիբիզիին, ով ապրում է իրենց հարևանությամբ:
«Օգոստոսի սկզբին նա տանը հայտնաբերել էր սեյենթոլոգների գրքույկներ, որոնք իր այցելությունից հետո թողել էր Ջովանին»,- պարբերականին պատմել են ընտանիքի մերձակա շրջապատից մարդիկ: Դրանից հետո Ջոլին իրական սկանդալ է սարքել և պահանջել է, որ այդ կեղտը այլևս իրենց տանը չլինի:
Փիթը նախկինում է ժամանակ անցկացրել սեյենթոլոգների հետ` հետաքրքրվելով նրանց ուսմունքով: Նա պարբերաբար հաճախել է նրանց եկեղեցին «Թմրամիջոցի կախվածությունից ձերբազատում հաղորդումների ժամանակ: Իսկ սեյենթոլոգների հետ Փիթին ծանոթացրել է Հոլիվուդի գլխավոր սկանդալիստ և այդ շարժման մշտական անդամ Ջուլիեթ Լուիսը, ում հետ հանդիպում էր դերասանը այն ժամանակ:
Սակայն հետագայում Բրեդը որոշել էր, որ դա իր համար չի և սեյենթոլոգների հետ շփումը դադարեցնելու ցանկությունը պատճառ հանդիսացավ Ջուլիեթի հետ բաժանման համար:
Մեկ այլ անձնավորություն, ով ազդեցություն է ունեցել Բրեդ Փիթի վրա, եղել է նրա ընկեր Թոմ Քրուզը, ով այս կրոնական շարժամն հետևորդ է: