Արդյոք ԱԻՆ-ի եւ Շտապօգնության մեքենաների համար լինո՞ւմ են խնդիրներ այն բակերում, որտեղ տեղադրված են էլեկտրոնային արգելափակուցներ՝ շլագբաումներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարց տվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ի պատասխան նշվեց, որ խնդիրներ լինում են, սակայն մարդիկ, որոնք կանչ են տալիս, հետեւում են, որ բացվի շլագբաումը:
«Իսկ քննարկվե՞լ է միասնական համակարգ ստեղծելու հարցը, որ ԱԻՆ-ը եւ Շտապօգնությունը ինքնուրույն կարողանան բացել այդ շլագբաումները»,- հարցրեց քաղաքապետը եւ ստանոլվ պատասխանո, որ այդ հարցով հանձնաժողով պետք է ստեղծել, արձագանքեց. «Հանձնաժողով ստեղծել, նշանակում է դա չի լինելու, վարչական շրջանների ղեկավարներ, գույքագրում եք, թե ձեր շրջաններում քանի շլագբաում կա, ներկայացրեք տրանսպորտի վարչություն: Պարզապես պետք է դրանց վրա հավելյալ երկրորդ չիպը դնել, որ ԱԻՆ-ն ու Շտապօգնությունը դրանք բացեն»: