41 տարեկանում մահացել է ռու դերասանուհի Եվգենյա Բրիկը՝ հայտնի պրոդյուսեր Վալերի Ռոդորովսկու կինը, հայտնել է լրագրող Կատերինա Գորդեեւան։
View this post on Instagram
«Ամենագեղեցիկներից, ուրախներից ու կյանքին հավատացողներից մեկը։ Յուրօրինակ գեղեցկություն ու կայուն բնավորություն ունեցող կին։ Ժանյան չէր ցանկանում, որ ինչ-որ մեկն իմանար, որ ինքը հիվանդ է։ Կարծում եմ՝ նրա համար տհաճ կլիներ, եթե սկսեին քննարկել մանրամասները։
Ժենյան դուստր ունի՝ Զոյան, որին անսահման սիրում էր, ամուսին՝ վալերի Տոդորվսկին, ,այրն ու հայր։ Նրանց ցավակցում եմ։ Եվ ուժ մաղթում, որովհետեւ հիմա հարկավոր է լինելու սովորել առանց Ժենյայի։ Լուսավոր հիշատակ»,- գրել է Գորդեեւան։
Դերասանուհին հայտնիություն է ձեռք բերել «Оттепель», «Стиляги», «Географ глобус пропил» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։